ԱՊՀ երկրներում ՀՆԱ-ի աճի տեմպերը գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը․ Օվերչուկ
ԱՊՀ անդամ երկրների ՀՆԱ-ի աճի տեմպերը 2024 թվականի 9 ամիսների ընթացքում զգալիորեն գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը՝ կազմելով 4,2 տոկոս։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա ընդգծել է, որ նման ցուցանիշները վկայում են Համագործակցությունում իրականացվող փոխգործակցության տնտեսական մոդելի ճշտության մասին։ Նա նշել է, որ հենց այս համակարգն է ԱՊՀ անդամ երկրներին հնարավորություն տալիս ակտիվորեն զարգանալ։
«Մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը նույնպես զարգանում է։ Վեց ամսվա ընթացքում այն աճել է 6,7%-ով, ինչը նույնպես շատ լավ ցուցանիշ է»,- հավելել է ՌԴ փոխվարչապետը։