29 Նոյ
2024
3.3° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աղազարյանը՝ ՔՊ-ից իրեն հեռացնելու լուրերի մասին

Աղազարյանը՝ ՔՊ-ից իրեն հեռացնելու լուրերի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը տեղյակ չէ իրեն խմբակցությունից հեռացնելու հարցի վերաբերյալ ՔՊ վարչության նիստ գումարելու լուրերի մասին:
«Ես վարչության անդամ չեմ, չեմ մասնակցում նիստերին, համենայնդեպս տեղյակ չեմ, ինձ չեն ասել, որ նիստ են անում»,- ABC media-ի հետ զրույցում ասաց Աղազարյանը։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ մամուլում Հովիկ Աղազարյանի՝ մանդատի վայր դնելու մասին լուրեր են շրջանառվում. տեղեկությունն ավելի ուշ հաստատել էր Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ խնդրել է Աղազարյանից վայր դնել մանդատը։

Ի պատասխան Փաշինյանի և խմբակցության՝ մանդատից հրաժարվելու կոչերի մասին՝ Աղազարյանը հայտարարել էր, թե մանդատը դնելու որոշում այս պահին չունի, ավելի ուշ կհայտնի իր որոշման մասին։

«Մոսկվայից հեռախոսաղանգ եմ ստացել իմ մանկական, դպրոցական ու ուսանողական ընկերոջից, ասել է՝ շատ կնեղանա, եթե արձագանքեմ վարչապետի խնդրանքին՝ առանց իրեն տեսնելու, հիմա սպասում եմ իր գալուն»,-լրագրողների հետ զրույցում ասել էր Աղազարյանը։
Պատգամավորը նշել է, որ լսելու է ընկերոջն ու կայացնի իր որոշումը, սակայն այս հայտարարությունից օրեր են անցել, իսկ Հովիկ Աղազարյանի ընկերը դեռ չի եկել։