30 Նոյ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
-0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թբիլիսիում գիշերային ակցիաների ընթացքում 100-ից ավելի մարդ է ձերբակալվել

Թբիլիսիում գիշերային ակցիաների ընթացքում 100-ից ավելի մարդ է ձերբակալվել

Հարևան Վրաստանում կրքերը չեն հանդարտվում։ Թբիլիսիում գիշերային ցույցերի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 107 մարդու, վիրավորվել է ուժային կառույցի 10 ծառայող։

Ձերբակալվածները մեղադրվում են ոստիկանության հրահանգներին չենթարկվելու, մանր խուլիգանության և վարչական իրավախախտումներ կատարելու մեջ։

Վրաստանի ՆԳՆ-ն է հայտարարություն տարածել։

«Ողջ գիշեր ցուցարարները բանավոր և ֆիզիկական դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին, իրավապահների վրա տարբեր իրեր, քարեր, պիրոտեխնիկական միջոցներ, ապակե շշեր և երկաթե իրեր են նետել 10 ոստիկան վիրավորվել է, նրանցից մեկն այրվածքներով շարունակում է մնալ հիվանդանոցում»-, ասվում ՆԳՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Վրաստանում ցույցեր են այն բանից հետո երբ երկրի վարչապետը հայտնել էր, որ մինչև 2028 թվականը դադարեցնում են ԵՄ-ին անդամակցության հարցի քննակումն ու հրաժարվում են բյուջետային դրամաշնորհներից։