31 Հուն
2025
2° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիան կոչ է արել Վրաստանի իշխանությանը՝ հարգել խաղաղ ցույցերի իրավունքը

Ֆրանսիան կոչ է արել Վրաստանի իշխանությանը՝ հարգել խաղաղ ցույցերի իրավունքը

Ֆրանսիան անհանգստացած է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններով։ Երկրի ԱԳՆ-ն կոչ է արել Վրաստանի իշխանություններին «հարգել խաղաղ ցույցերի իրավունքը»:

«Մենք անհանգստացած ենք ցուցարարների և լրագրողների նկատմամբ հաշվեհարդարի մասին հաղորդումներով և կոչ ենք անում հարգել խաղաղ ցույցերի իրավունքը։ Ֆրանսիան իր եվրոպացի գործընկերների հետ կշարունակի սերտ կապեր պահպանել վրաց ժողովրդի հետ և աջակցել նրա եվրոպական նկրտումներին, որոնց չպետք է դավաճանել», – ասվում է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսիում հատուկջոկատայինները լուսաբացին Ռուսթավելու պողոտայից հեռացրել են ցուցարարների մնացած հատվածին։