04 Դեկ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի քաղաքական գործիչներին՝ Վրաստանում ստեղծված իրավիճակի համար

Վրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի քաղաքական գործիչներին՝ Վրաստանում ստեղծված իրավիճակի համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ եվրոպական քաղաքական գործիչները և տեղական ընդդիմությունը պատասխանատու են եվրաինտեգրման վերացման դեմ բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցող բռնության համար։ Այս մասին նա ասել է ճեպազրույցում, իր խոսքերը մեջբերել են News Georgia-ն և Interpressnews-ը։

«Երեկվա դաժան հանրահավաքի հիմնական պատասխանատվությունը պատկանում է համապատասխան եվրոպացի քաղաքական գործիչներին և բյուրոկրատներին, տեղական գործակալներին, հինգերորդ շարասյանը, որը ներկայացված է չորս քաղաքական կուսակցությունների տեսքով», – ասել է Կոբախիձեն:

Նա մեղադրել է եվրոպացի քաղաքական գործիչներին Վրաստանին «ուկրաինացնելու» փորձի մեջ։ Նրա խոսքով, Եվրամիության թեկնածուի կարգավիճակի հարցն օգտագործվում է «հասարակությունը թուլացնելու և բևեռացնելու համար»։