04 Դեկ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այսօր շարունակվելու է «Հունիսի 12»-ի գործով դատավարությունը 16 մեղադրյալների նկատմամբ

Այսօր շարունակվելու է «Հունիսի 12»-ի գործով դատավարությունը 16 մեղադրյալների նկատմամբ

Դեկտեմբերի 2-ին ժամը 14:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում (հասցե՝ Նազարբեկյան 40), շարունակվելու է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը 16 մեղադրյալների նկատմամբ։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Նրանցից 15-ը մեղադրվում է «խուլիգանության» հոդվածով, մեկը՝ «զանգվածային անկարգության»։

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ այս դատական նիստն ընթանալու է «Թիֆլիսյան իրադարձություններին» զուգահեռ, որոնց շրջանակներում մեր հարգելի հարևաններն ամենայն մանրամասնությամբ ցույց են տալիս, թե ինչ է նշանակում իսկակա՛ն «զանգվածային անկարգությունն» ու իսկակա՛ն «խուլիգանությունը»։

Դե իսկ «Հունիսի 12-ի» գործով մեղադրյալներին դատում են ոստիկանների ուղղությամբ մի դատարկ շիշ կամ մի փեդի կտոր նետելու համար։ Ընդ որում, շատերը դա կատարել են այն ժամանակ, երբ ոստիկանական նռնակը պայթել է իրենց ոտքի տակ։

Սա՛ է «ծուռ հայելիների» իրականությունը»,- գրել է փաստաբանը։