Որքա՞ն հեռու կարող է հասնել Հունաստանի և Հայաստանի միջև ռազմական համագործակցությունը. Forbes
Հաղորդվել է, որ Հունաստանը որոշել է Հայաստանին փոխանցել ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերի իր զինանոցը՝ ներառյալ հեռահար S-300PMU-1-ները: Ենթադրյալ որոշումը հետևում է տարիներ շարունակ տարածվող ենթադրություններին, որ Հունաստանը կարող է այդ համակարգերը փոխանցել Ուկրաինային, գրել է Forbes-ը: Այն նաև համընկել է Իսրայելի աջակցությամբ հակաօդային պաշտպանության նոր բազմաշերտ համակարգի կառուցման բացահայտած ծրագրի հետ:
Հունաստանը ձեռք է բերել այդ համակարգերի մեծ մասը, որոնք ի սկզբանե պատվիրված են եղե Կիպրոսի կողմից՝ 1990-ականների վերջին: Հայաստանը երկար ժամանակ շահագործում է հիմնականում խորհրդային և ռուսաստանյան արտադրության սպառազինություն, սակայն վերջին տարիներին փորձել է դիվերսիֆիկացնել իր զինանոցը՝ հիմնականում Հնդկաստանի և Ֆրանսիայի միջոցով: Հաշվի առնելով իր համեմատաբար փոքր չափերը և աշխարհաքաղաքական խոցելի դիրքը՝ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ «վճարել այլոց՝ հատկապես ԱՄՆ-ի և Ռուսաստանի անվտանգության շահերի լաբիրինթոսում»: Ռազմական տեխնիկայի փոխանցում, անշուշտ, կարող է տեղի ունենալ, սակայն դա կարող է ունենալ հնարավոր հետևանքներ:
Առայժմ Հունաստանի գլխավոր առաջնահերթությունը մնում է ապահովել, որ նա պատրաստ է կառավարել իր հարևան Թուրքիայի կողմից ցանկացած սպառնալիք: Այս համատեքստում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ աճող ռազմական համագործակցությունը «կարդինալ նշանակություն» ունի Աթենքի համար, որը շարունակում է առաջնահերթություն տալ իր ազգային պաշտպանությանը: Եթե այս քաղաքականությունը նպաստում է ռուսական համակարգերի պահպանմանը, ապա Հունաստանը, անկասկած, դա կանի: Ըստ Centre International de Formation Européenne քաղաքական հետազոտական ինստիտուտի գիտաշխատող Ժորժ Ցոգոպուլոսի՝ հունա-հայկական պաշտպանական համագործակցությունը զարգանում է, և դա դուրս է գալիս S-300-ի բանավեճից: «Եվ ես կասեի, որ Հունաստանն աջակցում է ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև զարգացող գործընկերությանը: Հայաստանը լուրջ խնդիրներ ունի Ադրբեջանի հետ հարաբերություններում, և ես չէի ակնկալի, որ Հունաստանն այդ հարցում առանցքային դերակատար կլինի: Նույնպես, Հայաստանը չպետք է ներգրավվի հունա-թուրքական հարաբերություններում՝ չունենալով դրա համար շահագրգռվածություն և կարողություն»,- հավելե է Ցոգոպուլոսը։Նրա խոսքով՝ կան սահմանափակումներ, թե որքան հեռու կարող է հասնել Հունաստանի և Հայաստանի միջև ռազմական համագործակցությունը: