ՀԱՊԿ գագաթնաժողովին ՀՀ-ի դիտավորյալ բացակայությունը դրական իմիջ չի ստեղծում նրա համար. Վոլֆովիչ
Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի բացակայությունը դրական իմիջ չի հաղորդում երկրին. հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
«Իհարկե, անդամներից մեկի դիտավորյալ բացակայությունը Հայաստանի համար դրական իմիջ չի ստեղծում»,- նշել է նա։
Միաժամանակ, Վոլֆովիչի կարծիքով, դա չի ազդում կազմակերպության ընդհանուր օրակարգի վրա։ Նրա խոսքով՝ բոլոր այն հարցերը, որոնք քննարկվել և համաձայնեցվել են Աստանայում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը և ներկայացվել են պետությունների ղեկավարների դիտարկմանը, ի վերջո քննարկվել են։