Հովիկ Աղազարյանը պարզաբանել է, թե ինչու է հրաժարվում վայր դնել մանդատը
Խոր ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը․ 24News-ին տված հարցազրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Իմ կյանքի ծանրագույն որոշման համար՝ ի թիվս այլ հիմնավորումների, որոնք կարող են սուբյեկտիվ լինել, հիմք է հանդիսացել երկու հանգամանք։ Առաջին՝ Ազգային ժողովում լսումների ժամանակ պարոն Քյարամյանը հրապարակավ հայտարարեց, որ իրեն միջնորդել են որդուս մասնակցությամբ ընկերության նկատմամբ քրեական վարույթի գործով այդ միջադեպի առիթով նախաձեռնված է քրեական վարույթ։ Երկրորդ՝ քրեական վարույթը՝ հարուցված մանր եղջերավոր անասունների արտահանման հետ կապված ինչ- որ գործով, որտեղ ես ներգրավված եմ որպես վկա, հետևաբար, եթե ես ընդունեի վարչապետի խնդրանքը,ապա հետագայում, երբ այդ վարույթների ավարտաման արդյունքում պարզվի, որ ես մեղավորություն չունեմ, ապա հասարակության մեջ կարող է տպավորություն ստեղծվել, թե ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել և ես գնացել եմ այդ գործարքին։ Եթե վարույթներից գոնե մեկի ավարտման արդյունքում ապացուցվի, որ ես մեղավոր եմ, բնականաբար կզրկվեմ պատգամավորական մանդատից»,-նշել է Աղազարյանը և հավելել, որ մանդատը վայր չդնելու իր այս որոշումից հետո Գլխավոր դատախազը կարող է մտնել խորհրդարան ու առաջարկել իրեն զրկել անձեռնմխելիությունից։