04 Դեկ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվի հետ խաղաղության փաստաթղթի նախագծին ՀՀ ընդդիմության հասանելիությունն իշխանությունների համար գլխացավանք կդառնա. EADaily

Բաքվի հետ խաղաղության փաստաթղթի նախագծին ՀՀ ընդդիմության հասանելիությունն իշխանությունների համար գլխացավանք կդառնա. EADaily

Հայաստանում ընդդիմությունն իշխանությունների համար շատ անհարմար պահի է դատական հայց ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի՝ պահանջելով ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով պատգամավորներին արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին, գրել է EADaily-ին։

Նոյեմբերի 22-ին Բաքվում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի ավարտից հետո Ադրբեջանի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել վերադառնալ փաստաթղթի մնացած չհամաձայնեցված կետերի ակտիվ քննարկումներին այս ամիս կամ հաջորդ տարվա սկզբին: Կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագրի տեքստի մեծ մասը՝ դատելով Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններից», – նշվել է հոդվածում։

Ինչպես նշվել է, Բաքուն արդեն իսկ ցուցադրում է բանակցային գործընթացն անորոշ ժամկետով երկարացնելու իր պատրաստակամությունը, մինչդեռ Երևանը հայտարարում է խաղաղություն կնքելու իր պատրաստակամության մասին՝ «նույնիսկ վաղը»։ Հետևաբար, Ադրբեջանին հավելյալ պատճառներ տալը հետաձգելու դադարը և Հայաստանի կողմից «բանակցությունների խզմանը» անդրադառնալու հնարավորությունը՝ հաշվի առնելով խաղաղության պայմանագրի դրույթների վերաբերյալ տեղական ընդդիմության հայտարարությունները, ակնհայտորեն Երևանի ծրագրերի մաս չեն։ Մյուս կողմից՝ Փաշինյանի իշխանության ներքաղաքական ընդդիմախոսները, դատարանի կողմից իրենց օգտին վճիռ կայացնելու դեպքում, կարող են զգալի լծակներ ձեռք բերել խաղաղության գործընթացի վրա ազդելու այն կետերում, որոնք համարում են Հայաստանի ազգային շահերին հակասող։ Փաստաթղթի նախագծին նրանց հասանելիությունն իշխանությունների համար գլխացավանք կդառնա, իսկ Բաքվի համար՝ տեղեկատվական-քարոզչական բարիք։