Իսրայելը ՀԱՄԱՍ-ին է փոխանցել համաձայնագրի թարմացված նախագիծը
Իսրայելը համաձայնագրի թարմացված նախագիծն է փոխանցել արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, հայտնում է Axios-ը։
Նշվում է, որ նոր նախագիծը ենթադրում է իսրայելցի որոշ պատանդների ազատ արձակում, ինչպես նաև հրադադարի հաստատում Գազայի հատվածում։
Նոր համաձայնագիրը համաձայնեցվել է անցած շաբաթ վարչապետ Բենիամին Նեթանյահուի, նախարարների և անվտանգության մարմինների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Փաստաթուղթը ենթադրում է երկու կողմերի միջև բանակցությունների հնարավորություն։ Բացի այդ, նախատեսվում է զինադադար՝ 42-ից 60 օր ժամկետով։