31 Հուն
2025
-6.8° c ԵՐԵՎԱՆ
-1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զուրաբիշվիլին անդրադարձել է իր գործածած «հայկական կարուսել» ձևակերպմանը

Զուրաբիշվիլին անդրադարձել է իր գործածած «հայկական կարուսել» ձևակերպմանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վրացական «Առաջին ալիքի»  հետ հարցազրույցում խոսել է Վրաստանում խորհրդարանի ընտրության ընտրախախումները մեկնաբանելիս «հայկական կարուսել» ձևակերպումն օգտագործելու մասին:

«Ուզում եմ դիմել հայկական ծագում ունեցող քաղաքացիներին և մեր հարևան հայերին, որոնց շրջանում ևս առկա է ռուսական քարոզչությունը, իմ ասած «հայկական կարուսելը» որևէ էթնիկ նշանակություն չունի։ Սա այն եզրույթն է, որը ես լսել եմ, երբ առաջին անգամ Շևարդնաձեի ղեկավարման ժամանակ եկա Վրաստան։ Այն գործածվել է նաև Սաակաշվիլիի օրոք։ Եվ եթե ես չեմ սխալվում, Հայաստանում այն կոչում են «վրացական կարուսել»։ Սրանում էթնիկ հարց չկա»,- հայտարարել է Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, թե Վրաստանի խորհրդարանական ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»։ Նրա խոսքով՝ դրա էությունն այն է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ սոցիալապես անապահով անձանցից տարբեր պատրվակներով առգրավում են անձը հաստատող փաստաթղթեր, հետո օգտագործվում քվեարկության համար: Մեկ նույնականացման քարտով և տարբեր էլեկտրոնային սարքերով դա հնարավոր է նույնիսկ 17 անգամ: Նրանց տրամադրության տակ են հայտնվել մեծ թվով նույնականացման քարտեր և անձնական համարներ։