26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային կազմակերպություններում և դատարաններում ներկայացված հայցերից․ Ադրբեջանի փոխարտգործնախարար

Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային կազմակերպություններում և դատարաններում ներկայացված հայցերից․ Ադրբեջանի փոխարտգործնախարար

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է ԱՄՆ  պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ընթացքում փոխնախարարը տեղեկացրել է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։

Հանդիպմանը ընթացքում նշվել է, որ չնայած խաղաղության պայմանագրի բանակցություններում զգալի առաջընթացին, Հայաստանի Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում և դատարաններում պահանջներ կան Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Ընդգծվել է այս պնդումներից հրաժարվելու կարևորությունը։