16 Ապր
2025
11.3° c ԵՐԵՎԱՆ
-1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առանց միջնորդների ուղիղ բանակցություններն ամենակենսունակ ճանապարհն են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար. ադրբեջանցի պաշտոնյաներ

Առանց միջնորդների ուղիղ բանակցություններն ամենակենսունակ ճանապարհն են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար. ադրբեջանցի պաշտոնյաներ

Դեկտեմբերի 5-6-ը Մալթայում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 31-րդ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը չի կայացել, գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Երկրի կառավարական լրատվամիջոցներում տեղ գտած հայտարարությունների համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջարկել է նիստի ընթացքում հանդիպում կազմակերպել երկու արտգործնախարարների միջև։ Սակայն, ըստ տեղեկությունների, ադրբեջանական կողմը մերժել է այս առաջարկը՝ պատճառաբանելով, թե իրենց կարծիքով՝ «Բայդենի վարչակազմն անարդար և կողմնակալ քաղաքականությունն է վարում Ադրբեջանի նկատմամբ»։

Թեև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները շարունակվում են Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ավելի քան երեք տարի, սակայն խաղաղության պայմանագիր դեռևս չի ստորագրվել։ Բանակցություններն իրականացվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության միջնորդությամբ: Բացի այդ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցությունները վերջին շրջանում կենտրոնացել են սահմանային խնդիրների վրա։

Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ասիմ Մոլլազադեն հայտարարել է, թե Ադրբեջանը միջնորդության անհրաժեշտություն չի տեսնում։ Նրա խոսքով՝ ուղղակի երկկողմ շփումները բավարար կլինեն անհրաժեշտ պայմանավորվածություններն ավարտին հասցնելու համար, «եթե Հայաստանը ցուցաբերի իրական պատրաստակամություն»։

Քաղաքական մեկնաբան Նասիմի Մամեդլին նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների մասնակցությունը հաճախ ավելի է խորացնում տարաձայնությունները, այլ ոչ թե՝ նպաստում խաղաղությանը: Նա ընդգծել է, որ առանց միջնորդների ուղիղ բանակցություններն ամենակենսունակ ճանապարհն են։ Մամեդլին նաև նշել է, որ արևմտյան միջնորդությունը, մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելինը, ավելի արդյունավետ էր խաղաղ գործընթացի խթանման համար, քան ռուսական մոտեցումը, որն ուղղված էր հակամարտությունը սառեցնելուն և։ խաղաղապահության քողի տակ երկարաժամկետ ներկայության պահպանմանը։

Մամեդլին ընդգծել է, որ Բայդենի վարչակազմի կողմից Ադրբեջանի շահերին հակասող գործողությունների ապացույցներ չկան։

Խաղաղության համաձայնագրի լավատեսությունը պահպանվում է, և վերլուծաբանները ենթադրում են, որ առաջընթացը կարող է արագանալ, երբ Թրամփի վարչակազմը վերադառնա իշխանության: Այնուամենայնիվ, բեկումնային ներուժը կախված է չլուծված խնդիրները լուծելու երկու կողմերի քաղաքական կամքից և հանձնառությունից:

Ռազմագերիներ