07 Մայ
2025
8.1° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է հարգել․ Աբբաս Արաղչի

Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է հարգել․ Աբբաս Արաղչի

Աստանայի ձևաչափով հանդիպումը կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ և լավ հանդիպում էր. ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին լրագրողների հետ զրույցում։

«Հանդիպման ավարտին ներկա է եղել նաև Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը։ Քննարկվել են Սիրիայում առկա խնդիրները։ Կողմերն ընդգծել են, որ բախումները պետք է անհապաղ դադարեցվեն։ Պետք է հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Արաղչին։

Նրա խոսքով՝ Սիրիայի կառավարության և օրինական ընդդիմադիր խմբավորումների միջև քաղաքական բանակցությունները պետք է շարունակվեն։

Ռազմագերիներ