23 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երեք ոստիկան դաժանաբար ծեծել է արցախցի Արա Օհանյանին. փաստաբանը ահազանգում է

Երեք ոստիկան դաժանաբար ծեծել է արցախցի Արա Օհանյանին. փաստաբանը ահազանգում է

Ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատասենյակներից մեկում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծել են  արցախցի Արա Օհանյանին։ Քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ու չորս օր է՝ բուժում է ստանում «Միքայելյան» բժշկական կենտրոնում։ Ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Հիվանդանոց տեղափոխելուց առաջ ոստիկաններն Օհանյանին սպառնացել են և հորդորել նշել, որ վնասվածքները վերջինս ստացել է ընկնելու հետևանքով։ Եվ այպես, «ընկնելու» հետևանքով ստացված վնասվածքներով անձին սկզբից տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց, որտեղից էլ ուղեգրել «Միքայելյան» ԲԿ։

Ըստ հարազատների՝ նույն բաժնի ոստիկանները բռնություն են կիրառել նաև նրանց, ինչպես նաև այլ անձանց նկատմամբ»,- գրել է Երիցյանը։