ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 9-ին փակ դռների հետևում արտակարգ նիստ կանցկացնի՝ քննարկելու Սիրիայում ստեղծված իրավիճակը նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից և երկրից նրա հեռանալուց հետո․ այս մասին հայտնում է France24 պարբերականը։
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտնել է, որ արտակարգ նիստը հրավիրվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ։
Նիստը կկայանա Նյու Յորքի ժամանակով 15:00-ին։