Հալեպահայերն անվտանգության երաշխիք են ստացել քաղաքի ռազմական կառավարիչներից
Բեյրո թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանն քիչ առաջ «Ազատությանը» հայտնել է, որ այսօր Հալեպի մյուս քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանն են իրենց հայտնել։
«Կարող ենք ասել, որ ապահովություն լինելու է, չպետք է վախենանք։ Ընդհակառակը՝ պետք է հուսանք, որ մոտ ապագայում ամեն ինչ պետք է լավ լինի։ Իրենք ասում են, որ լավ կլինի, որ ամեն մարդ սկսի աշխատանքի գնա, թեև որոշ տնտեսական դժվարություններ ունենք։ Իմանում եք՝ բանկերը փակ են, տակավին դպրոցները փակ են։ Բայց մոտ ժամանակներս՝ հավանաբար մեկ շաբաթից համալասարաննրերն ու դպրոցները կսկսեն իրենց բնականոն ընթացքի մեջ մտնել։ Մաղթենք, որ բանկային դրությունն էլ կկարգավորվի»։
Ըստ արքեպիսկոպոսի՝ քաղաքում իրավիճակը խաղաղ է։