Չինաստանը սահմանափակում է անօդաչու թռչող սարքերի մասերի մատակարարումները ԱՄՆ և Եվրոպա. Bloomberg
Չինացի արտադրողները սկսել են սահմանափակել անօդաչու թռչող սարքերի ստեղծման համար նախատեսված կարևոր մասերի վաճառքը ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրները այս քայլն անվանել են «նախերգանք» անօդաչու թռչող սարքերի մասերի արտահանման ավելի լայն սահմանափակումների համար, որոնք արևմտյան պաշտոնյաներն ակնկալում էին, որ ուժի մեջ կմտնեին 2025 թվականին։ Աղբյուրներից մեկը հավելել է, որ այդ սահմանափակումները կարող են ազդել լիցենզիաների հաստատման վրա։
«Անօդաչու սարքերի մատակարարման սահմանափակումները ազդել են ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրոպայում շարժիչների, մարտկոցների և թռիչքների կառավարման համակարգերի արտադրողների վրա», – ավելացրել են գործակալության աղբյուրները։