Ադրբեջանն ու ՀՀ-ն չեն լսում խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկությունները․ Նարիշկին
ԱՄՆ-ն կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում, իսկ հետխորհրդային տարածքում Վաշինգտոնը սկսել է տապալվել, նշել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Ուկրաինայում ամերիկյան «մոլուցքը» սկսում է կործանարար ազդեցություն ունենալ Վաշինգտոնի կողմից կառուցված ողջ համաշխարհային ֆինանսական և ռազմաքաղաքական համակարգի վրա։ Հետխորհրդային տարածքում նրանք լիովին ձախողվել են»,- հայտարարել է Նարիշկինը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը նույնպես իրականում չեն լսում խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկությունները՝ նախընտրելով բոլոր հարցերը լուծել ինքնուրույն։