Մենք մոտ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն․ Հաքան Ֆիդան
Մենք մոտ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն․ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
«Հարավային Կովկասում խաղաղության հույսի շող կա. «Խաղաղության ապահովումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը և նոր հնարավորություններ կստեղծի։ Թուրքիան աջակցում է բոլոր ջանքերին այս գործընթացում։ Մեր երկիրն աջակցում է կողմերի միջև բանակցություններին, որոնք ընթանում են երկկողմ հիմունքներով՝ առանց միջնորդների»,- ասել է Ֆիդանը։
Ֆիդանն անդրադարձել է նաև Վրաստանում տիրող իրավիճակին՝ ափսոսանք հայտնելով այս երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար։
Նրա խոսքով, երրորդ կողմի միջամտությունը կարող է հանգեցնել նաև Վրաստանում իրավիճակի սրման։