11 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
7.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՊՀ երկրների ներկայացուցիչները քննարկել են ռազմավարական կայունության հարցը

ԱՊՀ երկրների ներկայացուցիչները քննարկել են ռազմավարական կայունության հարցը

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների ներկայացուցիչները Զինաթափման հարցերով համատեղ խորհրդատվական հանձնաժողովի հերթական հանդիպման ժամանակ քննարկել են ռազմավարական կայունության հարցը՝ նշելով այս ոլորտում բացասական դինամիկան։ Այս մասին նշվել է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքներով։

«Տեղի է ունեցել մտքերի լայն փոխանակություն ռազմավարական կայունության հարցերի շուրջ՝ շեշտը դնելով այս ոլորտում բացասական դինամիկայի վրա ազդող գործոնների վրա», – նշել են նախարարությունից։

Ռուսաստանի Դաշնությունը նաև իր գործընկերներին տեղեկացրել է ճգնաժամային իրավիճակի մասին, որը ձևավորվել է «ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումում՝ կապված ԵԱՀԿ-ի համար կոնսենսուսի ամենակարևոր սկզբունքը կասկածի տակ դնելու փորձերի հետ»:

Հանդիպմանը որպես դիտորդ մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության, Ուզբեկստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։