12 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
5.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիայում տեղի ունեցածը ԱՄՆ-ի և Իսրայելի ընդհանուր ծրագրի արդյունքն է․ Խամենեի

Սիրիայում տեղի ունեցածը ԱՄՆ-ի և Իսրայելի ընդհանուր ծրագրի արդյունքն է․ Խամենեի

Կասկած չպետք է լինի, որ Սիրիայում տեղի ունեցածը ԱՄՆ-ի և Իսրայելի ընդհանուր ծրագրի արդյունքն է։Նման հայտարարություն է արել Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին՝ բնակչության տարբեր շերտերի հազարավոր ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ․ հայտնում է IRNA գործակալությունը։

«Սիրիայի հարևան երկրի կառավարությունը հստակ դեր է խաղացել և շարունակում է խաղալ Սիրիայում տեղի ունեցածի մեջ։ Բայց գլխավոր մեղավոր-դավադիրը և գլխավոր հրամանատարական շտաբը գտնվում են ԱՄՆ-ում և Սիոնիստական ռեժիմում։ Մենք ապացույցներ ունենք, որոնք նվազագույն կասկած չեն թողնում»,- ասել է Այաթոլլահ Խամենեին:

Նրա խոսքով՝ Սիրիայի վրա հարձակվողները տարբեր նպատակներ են հետապնդում, Միացյալ Նահանգները նույնպես մտադիր է ուժեղացնել իր ներկայությունը տարածաշրջանում, բայց ժամանակը ցույց կտա, որ այդ նպատակները չեն իրականա։