Այլ երկրների միջամտությունը տարածաշրջանի գործերին վնասում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Հաջիև
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանին և Հայաստանին խաղաղ բանակցությունների ընթացքում միջնորդության կարիք չկա։
«Բաքուն և Երևանը խաղաղ բանակցություններ են վարում, և երրորդ կողմի մասնակցության կարիք չկա»,- նշել է նա։
Հաջիևի խոսքով՝ այլ երկրների միջամտությունը տարածաշրջանի գործերին, ընդհակառակը, վնասում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։