Սարիկ Մինասյանը նշանակվեց Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար․ մարզը կունենա նաև նոր մարզպետ
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Գյումրիում կայացած փրայմերիզի մասնակիցների հետ՝ կից գրելով։
«Մեր բոլոր թեկնածուների ներկայությամբ Սարիկ Մինասյանին նշանակեցի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Դավիթ Առուշանյանի թեկնածությունը կառաջադրեմ Շիրակի մարզպետի պաշտոնում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի էր ունեցել նախնական ընտրություններ, արդյունքում Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար ձայների մեծամասնությունը ստացել էր Սարիկ Մինասյանը։