ՌԴ անելու է ամեն բան ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար. Գալուզին
Մոսկվան անում է և անելու է ամեն ինչ՝ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրւյցում նշել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2023 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կարևորությունը։
«Մոսկվան մնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու, խաղաղության պայմանագրի կնքման, Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև արդեն նոր հիմքերվ կապերի զարգացման կողմնակիցը»,- եզրափակել է նա։