23 Դեկ
2024
-2.4° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն և ԵՄ-ը մեկնարկել են վիզաների ազատականացման երկխոսության գործառնական փուլը

ՀՀ-ն և ԵՄ-ը մեկնարկել են վիզաների ազատականացման երկխոսության գործառնական փուլը

Երևանում Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուչները և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ մեկնարկել են վիզաների ազատականացման երկխոսության գործառնական փուլը։ Այս մասին նշվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ։

Բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք վերահսկում էին վիզային ռեժիմի շուրջ երկխոսության գործընթացը, առաջին փոխանակումն անցկացրին այն բարեփոխումների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են առանցքային ոլորտներում և որոնք կարևոր են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման համր։ Այս ոլորտները ներառում են փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների և միգրացիայի կառավարումը, շարժունակության և ապաստանի քաղաքականությունը, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը և հիմնարար իրավունքների պաշտպանությունը: Հանդիպման նաև քննարկվել է, թե ինչպես ԵՄ-ն կարող է հետագայում աջակցել այս բարեփոխումներին:

Կողմերը շեշտել են, որ գործըթացի ավարտի համար չկա վերջնաժամկետ։ Բարձրաստիճան պաշտոնյաները համաձայնեցին, որ վիզաների ազատականացման առաջընթացի հաջորդ քայլերը բաղկացած կլինեն 2025 թվականի սկզբին երկու շրջանակային այցերից, որոնք հնարավորություն կտան ԵՄ կառույցների և անդամ երկրների փորձագետներին կատարել բացերի վերլուծություն: