Պուտինը Փաշինյանին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում դեկտեմբերի 13-ին հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Փաշինյանը մեկնել է Մոսկվա ՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
«Այսօր առանձին հանդիպումներ նախատեսված չեն», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պեսկովը հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։