Վրաստանը չի հակադարձի Էստոնիայի և Լիտվիայի սահմանած պատժամիջոցներին
Էստոնիայի և Լատվիայի սահմանած պատժամիջոցներին Վրաստանի Կառավարությունը չի հակադարձի․ ասված է Վրաստանի Կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
«Վրաստանի Կառավարությունն իրավունք և հնարավորություն ունի պատասխան քայլեր ձեռնարկելու Լիտվայի և Էստոնիայի կառավարությունների հակավրացական որոշման նկատմամբ, սակայն, ելնելով Լիտվայի և Էստոնիայի ժողովրդի նկատմամբ մեր ունեցած հարգանքից, նպատակահարմար չենք համարում դիմել նման քայլերի։ Էստոնիան և Լիտվան այն պետություններն են, որոնք այսօր ունեն ամենասահմանափակ ինքնիշխանությունը ողջ ԵՄ-ում և որոնց կառավարությունները գործում են ոչ թե իրենց սեփական ժողովրդի շահերին համապատասխան, այլ օտարերկրյա վարչակազմի թելադրանքով»,- ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Էստոնիան և Լիտվան պատժամիջոցներ են սահմանել Վրաստանի 14 պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ։