
Սիրիայում Իրանի դեսպանատունը առաջիկայում կվերաբացվի․ դեսպան
Սիրիայի նոր իշխանությունները պատրաստ են Իրանին հնարավորություն տալ վերսկսելու Դամասկոսում դեսպանատան աշխատանքը։
«Մենք խոսում ենք մեր հյուպատոսությունը վերադարձնելու մասին և անմիջապես կսկսենք մեր գործունեությունը»,- ասել է Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին։
Նրա խոսքով՝ տրամաբանական էր 2-3 օրով Բեյրութ գնալը՝ խնդիրներից խուսափելու համար։
«Մենք հուսով ենք, որ Սիրիայում դեսպանությունը շուտով կսկսի աշխատել»,- հավելել է Աքբարին։