24 Դեկ
2024
-1.2° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն հույս ունի, որ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը․ Գալուզին

ՌԴ-ն հույս ունի, որ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը․ Գալուզին

Ռուսական կողմը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես բոլոր հրավիրվածները, կմասնակցի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը․ РИА Новости-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Բոլորը հրավիրված են, և այսօր դեռ դեկտեմբերի 16-ն է․․․ Հուսով ենք, որ բոլոր նրանք, ում հրավիրել ենք, կգան Սանկտ Պետերբուրգ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը։ Մենք հոսով ենք, սակայն, թե ինչ կլինի, կտեսնենք»,- նշել է փոխնախարարը։

Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա ՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը Փաշինյանին հրավիրել է դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։