23 Դեկ
2024
0.7° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ ռազմավարական միջուկային ուժերում ժամանակակից սպառազինության տեսակարար կշիռը հասել է 95%-ի․ Պուտին

ՌԴ ռազմավարական միջուկային ուժերում ժամանակակից սպառազինության տեսակարար կշիռը հասել է 95%-ի․ Պուտին

ՌԴ ՊՆ կոլեգիայում երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն այս տարի հատուկ գործողության գոտում ազատագրել է 189 բնակավայր: ՌԴ ղեկավարի խոսքով՝ երկրի զինված ուժերի անձնակազմի մակարդակը հասցվել է 1,5 միլիոն զինծառայողի։ Նա նշել է, որ շուտով կսկսվի «Օրեշնիկի» սերիական արտադրությունը, իսկ Ռուսաստանի Դաշնության ռազմավարական միջուկային ուժերում ժամանակակից սպառազինության տեսակարար կշիռը հասել է 95%-ի։

Պուտինը հավելել է, որ աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ ծանր և անկայուն։ Նրա խոսքով՝ Արևմուտքը երբեք չի դադարում իր գերիշխանությունը պարտադրելու փորձերը։ ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը վարում է միջուկային զսպման քաղաքականություն, սակայն երկիրը կհրաժարվի միջին և փոքր հեռահարության միջուկային հրթիռների տեղակայման իր կամավոր սահմանափակումներից, եթե Միացյալ Նահանգները սկսի տեղակայել նման զինատեսակներ։