
ԵՄ-ն սկսում է վրացական դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմի կասեցումը
«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը հայտնում է, որ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում ընթացակարգ է սկսվել վրացական դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու վերաբերյալ։
Նախաձեռնությունը ձայների մեծամասնությամբ ընդունվել է։ Եվրահանձնաժողովն արդեն սկսել է աշխատանքները այս հարցով եւ մոտ օրերս պաշտոնական փաստաթուղթ կներկայացնի։
Ըստ Politico-ի՝ որոշման համար լոբբինգ է արել ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ և ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ Կայա Կալլասը: Սակայն Հունգարիան և Սլովակիան դեմ են այս որոշմանը։