23 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես արդյունավետ ինտեգրացիոն նախագիծ՝ հիմնված հավասարության վրա․ Միշուստին

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես արդյունավետ ինտեգրացիոն նախագիծ՝ հիմնված հավասարության վրա․ Միշուստին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Российская газета-ի հետ զրույցում նշել է, որ ուշադրության կենտրոնում է ԵԱՏՄ արտաքին հարաբերությունների ամրապնդումը։ Նրա խոսքով՝ Միությունում դիտորդ պետությունների շրջանակն ընդլայնվում է։ Բացի Ուզբեկստանից ու Կուբայից, նման կարգավիճակ կտրամադրվի Իրանին։ Չորս երկրների հետ կան ազատ առևտրի համաձայնագրեր։ Բանակցություններ են վարվում այլ երկրների հետ՝ ԵԱՏՄ երկրների ապրանքները համաշխարհային շուկաներում առաջ մղելու և Միությունից դուրս գտնվող երկրներից մրցունակ գներով ապրանքներ ձեռք բերելու համար։

Միշուստինն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես արդյունավետ ինտեգրացիոն նախագիծ՝ հիմնված հավասարության վրա։ Այն հաշվի է առնում յուրաքանչյուր մասնակցի շահերը։

ՌԴ վարչապետի խոսքով՝ երրորդ եռամսյակի արդյունքներով՝ ՌԴ-ն Բելառուսի (52,7%) և Հայաստանի (41,1%) միջև ապրանքաշրջանառության գծով առաջինն է և երկրորդը՝ Ղազախստանի (18,7%), Ուզբեկստանի (18%), Ղրղզստանի (23%) հետ ապրանքաշրջանառության մեջ։ ԵԱՏՄ երկրներում սննդի մատակարարման ինքնաբավության մակարդակը 93% է, իսկ փոխադարձ առևտրում ազգային արժույթների տեսակարար կշիռը 2023 թվականի վերջին հասել է 90%-ի։ Միության երկրները քննարկում են կոլեկտիվ պարենային անվտանգության մասին համաձայնագրի կնքումը։

Միշուստինը նաև հավելել է, որ ԱՊՀ երկրները Ռուսաստանի հիմնական գործընկերներն ու մերձավոր դաշնակիցներն են, սակայն նրանց հետ լավ հարաբերությունները երկար տարիների աշխատանքի արդյունք են։ Նրա խոսքով՝ ներդրումային բարենպաստ միջավայրն ապահովում է ԱՊՀ տարածքում գործող ազատ առևտրի գոտին։