Վերջին երեք տարում Ադրբեջանը ՌԴ-ից զենք չի գնել, սակայն նախատեսում է դա անել հետագայում․ Ալիև
Ադրբեջանը նախատեսում է շարունակել ռուսական զենքի գնումը, սակայն այդ գործընթացը կասեցվել է օբյեկտիվ պատճառներով, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը РИА Новости-ի հետ զրույցում։
«Սակայն, պետք է նշեմ, որ վերջին առնվազն երեք տարիների ընթացքում ռուսական զենքի գնման նոր պայմանագրեր չեն կնքվել»,- հայտարարել է Ալիևը։
Նրա խոսքով՝ նոր պայմանագրերի ժամանակավոր բացակայությունը բացատրվում է «ներքին սպառողի համար» ռուսական ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքով։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը գոհ է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումից և ակնկալում է պահպանել դրական դինամիկա 2025 թվականին։ Բաքուն և Մոսկվան շարունակում են նոր ոլորտներ գտնել առևտրատնտեսական համագործակցության համար։ Նրա խոսքով՝ երկրների միջև ապրանքաշրջանառությունը չի աճում այնքան արագ, որքան կցանկանային, բայց «դինամիկան կա»։ Բացի այդ՝ ադրբեջանական կողմը վերջին 2-3 տարիների ընթացքում նկատել է փոխայցելությունների զգալի աճ, ասել է Ալիևը։