
ՌԴ-ն և Իրանը կարևորել են «3+3» հարթակի հետագա զարգացումը
Մոսկվայում տեղի են ունեցել ռուս-իրանական միջգերատեսչական խորհրդակցություններ՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների գերատեսչությունների ղեկավարների մակարդակով: Կողմերը քննարկել են Կենտրոնական Ասիային և Հարավային Կովկասին առնչվող հարցեր, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Հարավային Կովկասում տիրող իրավիճակը դիտարկելիս՝ հաստատվել է «3+3» տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի հետագա զարգացման կարևորությունը։
Կենտրոնական Ասիայի հարցի քննարկման ընթացքում նշվել է այս տարածաշրջանում կայունության ապահովման կարևորությունը և նրա պետությունների հետ համագործակցության մեծ ներուժը։
Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի, այդ թվում՝ առաջիկա միջպետական շփումների ժամանակացույցին։