22 Հուն
2025
-7.8° c ԵՐԵՎԱՆ
-5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մերձավոր Արևելքի երկրների հիմնական իրադարձությունները՝ ամփոփ

Մերձավոր Արևելքի երկրների հիմնական իրադարձությունները՝ ամփոփ

ՍԻՐԻԱ

ԱՄՆ Պետքարտուղարությունից հայտարարել են՝ Սիրիայի քիմիական զենքի պաշարները պետք է հուսալիորեն պահպանվեն և ոչնչացվեն:

Ամերիկացի քաղաքական գործիչ և տնտեսագետ Ջեֆրի Սաքսը հայտարարել է, թե Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանել հնարավոր չէ:

«Երկիրը կտարածվի կտոր-կտոր, ինչը ակնհայտ է՝ դիտարկելով առօրյա իրադարձությունները: Սիրիան տարիներով մարտադաշտ կլինի»,-ասել է նա: Գործչի կարծիքով՝ Իսրայելը մեծապես ուղղորդում է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերում:

Չինաստանի արտգործնախարարը խոստացել է աջակցել Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպանությանն ու երկրի կայունության վերականգնմանը:

Սիրիայի ընդդիմադիրների բանակցային հանձնաժողովի ղեկավար Բադր Ջամուսը կոչ է արել երկրում նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվե անցկացնել:

ԵՄ-ն պատրաստվում է ներկայացնել Սիրիայի վերաբերյալ թարմացված ռազմավարություն՝ նպատակ ունենալով ապահովել երկրի «կայունությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:

ԻՍՐԱՅԵԼ

Իսրայելական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերին՝ Դեր Զորում:

Իսրայելի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում կոչ է արել Իսրայելին հարաբերությունները Սիրիայի հետ կառուցել իրավահավասարության սկզբունքով:

ԻՐԱՆ

Իրանի առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, Իսրայելի ներխուժումը Սիրիա կբերի նրա ջախջախիչ պարտությանը:

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կարևորության մասին՝ ընդգծելով միջազգային համագործակցության անհրաժեշտությունը:

Թուրքական զորքերը մեծացնում են իրենց ուժերը Սիրիայի սահմանի երկայնքով, ինչը վկայում է հնարավոր լայնածավալ ներխուժման նախապատրաստման մասին:

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ

Սաուդյան Արաբիան հայտարարում է, որ չի նորմալացնի հարաբերությունները Իսրայելի հետ, քանի դեռ Գազայի հատվածում շարունակվում են ռազմական գործողությունները:

ԵՄԵՆ

ԱՄՆ զինված ուժերը օդային հարված են հասցրել Եմենում «Անսար Ալլահ» շարժման պաշտպանության նախարարության շենքին՝ պնդելով, որ այն օգտագործվում է հարձակումները համակարգելու համար: