22 Դեկ
2024
3.7° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում ԱՄՆ դեսպանատունը «վախկոտություն» է անվանել ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներից հանրության ուշադրությունը շեղելու փորձերը

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը «վախկոտություն» է անվանել ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներից հանրության ուշադրությունը շեղելու փորձերը

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը X-ի էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանում ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության նկատմամբ կիրառվող բռնաճնշումներին․«Ազատ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության նկատմամբ Ադրբեջանի կառավարության կողմից ճնշումների միջազգային քննադատությունը մի բանի արդյունք է՝ կառավարության կողմից ազատ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ճնշումների:

Փաստ է, որ 2023 թվականի նոյեմբերից գրեթե երեք տասնյակ լրագրողներ ու բլոգերներ են ձերբակալվել։ Արդյո՞ք «վախկոտություն» է հարցնել, թե ինչու՞: Թե՞ իրական «վախկոտությունն» այս փաստից ադրբեջանական հանրության ուշադրությունը շեղելու փորձն է։

Մեդիագրագիտության շաբաթ է։ Հիշեք փնտրել տեղեկատվության տարբեր աղբյուրներ, կասկածի տակ դնել պատմությունները և զգոն մնալ՝ մոլորության մեջ չընկնելու համար»: