Ասադի հետ դեռ չեմ հանդպել, բայց նախատեսում եմ․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվա ժամանելուց հետո դեռ չի տեսել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին, սակայն մտադիր է զրուցել նրա հետ։
«Ես դեռ չեմ հանդիպել նախագահ Ասադի հետ, բայց նախատեսում եմ դա անել», – ասել է Ռուսաստանի ղեկավարը` ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ:
Պուտինն ասուլիսի ժամանակ նաև ասել է, որ դեռ չգիտի՝ Ռուսաստանը կլքի իր բազաները Սիրիայում, դա կախված է նոր իշխանությունների հետ շահերի համընկնումից։