Սիրիայում մենք հասել ենք մեր նպատակին․ Պուտին
Ռուսաստանը, կանխելով Սիրիայում ահաբեկչական անկլավի ստեղծումը, այնտեղ հասավ իր նպատակներին․ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք եկանք Սիրիա 10 տարի առաջ, որպեսզի այնտեղ չստեղծվի ահաբեկչական անկլավ, ինչպես եղավ այլ երկրներում, օրինակ՝ Աֆղանստանում։ Ընդհանուր առմամբ՝ մենք հասանք մեր նպատակներին», – ասել է նա։
Պուտինը նաև խոսել է Սիրիայում ռուսական բազաների դուրսբերման մասին, ասել, որ հետագա զարգացումները կախված են նոր իշխանությունների հետ շահերի համընկնումից։