22 Դեկ
2024
1.7° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օրբանը ցանկանում է որոշում կայացնել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ Թրամփի երդմնակալությունից հետո

Օրբանը ցանկանում է որոշում կայացնել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ Թրամփի երդմնակալությունից հետո

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ առաջնորդներին ասել է, որ մտադիր է սպասել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հունվարի 20-ին և միայն դրանից հետո որոշում կայացնել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգման մասին․ այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Հրատարակությունը նշում է, որ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15 փաթեթ է ներկայացրել, որոնք պետք է երկարացվեն վեց ամիսը մեկ։ Հաջորդ անգամ դա արվելու է հունվարի վերջին՝ Թրամփի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելուց 11 օր անց։ Սահմանափակումները երկարաձգելու համար անհրաժեշտ է ԵՄ 27 երկրների միաձայն որոշումը։

Հինգշաբթի օրը ԵՄ գագաթնաժողովի ավարտին Հունգարիայի վարչապետը «զարմացրեց իր գործընկերներին»՝ ասելով, որ պատրաստ չէ երկարաձգել պատժամիջոցները, նշել են գործակալության զրուցակիցները։

Ավելի վաղ Օրբանը Mandiner ամսագրին ասել էր, որ Հունգարիան հույսը դնում է Թրամփի վրա, ով խոստացել է պաշտոնը ստանձնելուց հետո անդրադառնալ ուկրաինական խնդրին։