21 Դեկ
2024
2.4° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կշարունակենք աշխատել դրա վրա մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը․ Պետքարտուղարությունը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին

Կշարունակենք աշխատել դրա վրա մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը․ Պետքարտուղարությունը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադրաձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերին։ «Մենք փորձում ենք չկենտրոնանալ հիասթափությունների վրա և պարզապես շարունակել աշխատանքը: Քարտուղար Բլինքենը վաղուց է նշել, որ շատ ոլորտներ պահանջում են շատ օրերի տքնաջան աշխատանք, մինչև ինչ-որ բան իրագործվի», – նշել է Պատելը՝ հավելելով, որ սա շարունակում է կենսական նշանակություն ունեցող ոլորտ մնալ այս վարչակազմի և քարտուղարի համար։

«Մենք կշարունակենք աշխատել դրա վրա մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը», – ընդգծել է Պետդեպի ներկայացուցիչը: