Գալուզինն ու Մուստաֆաևն ամփոփել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ փոխգործակցությունը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է ՌԴ-ում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևին։
Ամփոփվել են անցած տարվա ընթացքում ռուս-ադրբեջանական փոխգործակցության արդյունքները երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի ողջ շրջանակի շուրջ։ Նշվել է, որ միջպետական հարաբերությունների դաշնակցային մակարդակը բարենպաստ պայմաններ է ստեղծում քաղաքական, առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համատեղ աշխատանքի համար՝ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան։