Վրաստանի նոր փոխվարչապետը ԱՄՆ սև ցուցակում է
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն փոխվարչապետ է նշանակել Վախթանգ Գոմելաուրին, ում նկատմամբ Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել ։
Նա 2019 թվականից զբաղեցնում էր Վրաստանի ՆԳ նախարարի պաշտոնը։ Նրան անվանում են «Վրացական երազանքի» գլխավոր անդամներից մեկը, որը պատասխանատու է բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնությունների և խոշտանգումների համար։
Դեկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը նրան ներառել է Մագնիտսկու ցուցակում։ Այս ցանկում ներառված են մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիայի և այլ ծանր հանցագործությունների համար պատասխանատու անձանց և կազմակերպությունների անունները։
Վախթանգ Գոմելաուրիի դեմ պատժամիջոցներ են կիրառել նաև արևմտյան այլ երկրներ։