21 Դեկ
2024
4.4° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էրդողանը մտադիր է շարունակել ռազմական գործողությունները Սիրիայի քրդերի դեմ 

Էրդողանը մտադիր է շարունակել ռազմական գործողությունները Սիրիայի քրդերի դեմ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է ուղղակիորեն միջամտել Սիրիայի հյուսիսային շրջաններում ստեղծված իրավիճակին՝ վերացնելու այն սպառնալիքը, որը Թուրքիան տեսնում է քրդական խմբավորումների՝ YPG-PKK-ի մեջ, հաղորդում է «Anadolu»-ն:

«Մենք ցույց կտանք, որ ժամանակն է ոչնչացնելու Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպությունները։ Մենք դա կանենք, որպեսզի կանխենք մեր հարավային սահմաններից բխող հետագա սպառնալիքները», – հայտարարել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Սիրիայի հետ սահմանների անվտանգության ապահովումը կնպաստի նաև «Քրդստանի բանվորական կուսակցության» նոր մարտիկների հավաքագրման կանխմանը։

Նշանակալից է, որ Թուրքիայի նախագահը այս հայտարարությունը արել է այն բանից հետո, երբ Պենտագոնի ներկայացուցիչն պաշտոնապես հաստատել է, որ վերջին օրերին Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում ամերիկյան զինվորականների թիվը կրկնապատկվել է։