
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը
Պետքարտուղարությունը ամերիկացիներին կոչ է արել լքել Բելառուսը։ Գերատեսչության կայքում ասվում է, որ Միացյալ Նահանգների քաղաքացիները պետք է ձեռնպահ մնան Բելառուս մեկնելուց, իսկ այնտեղ գտնվողները «պետք է անհապաղ լքեն երկիրը»։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է պարբերաբար վերանայեն հնարավոր մեկնման պլանները՝ արտակարգ իրավիճակների դեպքում: Հարևան երկրների հետ սահմանային անցումները երբեմն փակվում են առանց նախնական ծանուցման: Հնարավոր է փակվեն Բելառուսի սահմաններին Լիտվայի, Լեհաստանի, Լատվիայի և Ուկրաինայի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մինսկում ԱՄՆ դեսպանատան աշխատանքը դադարեցվել է 2022 թվականի փետրվարի 28-ին:
Պետքարտուղարության հրամանով տարհանվել են նրա աշխատակիցները, դադարեցվել է ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ արտակարգ։ Օգնության կարիք ունեցող ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է կապ հաստատել հարևան երկրներում ԱՄՆ դեսպանատների և հյուպատոսությունների հետ: