24 Հուն
2025
6.1° c ԵՐԵՎԱՆ
7.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցներից ամենաշատ օգուտ ունեցող պետություններից է․ փորձագետ

ՀՀ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցներից ամենաշատ օգուտ ունեցող պետություններից է․ փորձագետ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից շահել են Հայաստանը, Վրաստանը և Ղազախստանը, իսկ ամենամեծ ազդեցությունը եղել է Ղրղզստանի ու Ուզբեկստանի վրա, ТАСС-ի հետ զրույցում նշել է Համաշխարհային շուկաների ուսումնասիրման ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Բոբրովսկին։

«Հետխորհրդային որոշ երկրների համար Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները մեծ խթան են եղել տնտեսական աճի համար։ Նախևառաջ, դա զգացվել է Հայաստանում, Վրաստանում և Ղազախստանում, ուր մեր բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվել են Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ այդ քայլի ազդեցությունը որոշ չափով կարճաժամկետ է եղել․ «Հենց որ նրանց փողերը վերջացան, նրանք վերադարձան Ռուսաստան, թեև Վրաստանում և Հայաստանում դեռևս կան Ռուսաստանի քաղաքացիների կողմից բացված ընկերություններ»։ Բոբրովսկին նշել է, որ ավելի երկարաժամկետ էֆեկտ նկատվում է այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Ղրղզստանը և Ուզբեկստանը, որոնք դարձել են զուգահեռ ներմուծման եզակի փոխադրման կետեր։