24 Դեկ
2024
0.9° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան կօգնի Սիրիայի նոր իշխանություններին ստեղծել 300 հազարանոց բանակ

Թուրքիան կօգնի Սիրիայի նոր իշխանություններին ստեղծել 300 հազարանոց բանակ

Թուրքիան կաջակցի Սիրիայի նոր իշխանություններին 300 հազարանոց կանոնավոր բանակ ստեղծելու հարցում։ Նրա կազմավորմանը կմասնակցեն թուրք ռազմական խորհրդատուներ և մասնագետներ․ այս մասին հայտնում է Turkiye թերթը։

«Մեր նպատակն է ստեղծել 300 հազարանոց բանակ մեկից մեկուկես տարվա ընթացքում: Երկրի ներսում ստեղծված բարդ իրավիճակը և իսրայելական վտանգը դա անհրաժեշտ են դարձնում»,- ասել է Սիրիայի նոր ղեկավարությունը ներկայացնող գեներալ Ահմեդ Օսմանը։

Նրա խոսքով, սկզբնական փուլում զինված ուժերի ողնաշարը կձևավորվի 70-80 հազարով, իսկ ամենակարճ ժամկետում նրանց թիվը կհասնի 150-200 հազարի։