Էրդողանը կայցելի Սիրիա․ թուրքական ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ պատվիրակությամբ կայցելի Սիրիա, հայտնում է կառավարամետ Hürriyet թերթը։ Հրապարակման մեջ Դամասկոս այցի հստակ ժամկետ չի նշվել:
«Սիրիայում անցումային կառավարությունն արագ կձևավորվի: Էրդողանը մեծ պատվիրակությամբ կայցելի Դամասկոս` ներառյալ ներդրումների համար պատասխանատու նախարարները»,- գրում է թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
Էրդողանը երկուշաբթի կառավարության նիստից հետո ասել է, որ Թուրքիան սերտ կապեր է պահպանում սիրիական նոր վարչակազմի հետ և նրան կտրամադրի հնարավոր բոլոր աջակցությունը։ Նա նշել է, որ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընին և արտգործնախարար Հաքան Ֆիդանի Դամասկոս այցից հետո Թուրքիայից Սիրիա այցելությունների թիվը կավելանա։