Սաակաշվիլին մեկնաբանել է Վրաստանում ընթացող բողոքի ակցիաները
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է երկրում ընթացող հակակառավարական ցույցերը։
«Եկեք ինքներս մեզ չխաբենք, մենք գործ ունենք մարդկանց հետ, մի բանդայի հետ, որը միայն մեկ լեզու է հասկանում։ Այս հանցախումբը միայն մեկ լեզու է հասկանում՝ մահակի լեզուն։ Պետք չէ նրանց հանգստացնել, ընդհակառակը, նրանք պետք է վախենան, քանի դեռ չեն նահանջել։ Մենք չպետք է նրանց երկխոսելու կոչ անել, նրանք իրենք պետք է մեզ երկխոսություն խնդրեն։ Սա միակ ելքն է այսօր»,- ասել է նա։
Սահակաշվիլին պարզաբանել է, որ «փայտն» «աճող ճնշումն է, գործադուլը, բոյկոտն այն բիզնեսների, որոնք թալանում են վրաց ժողովրդին»։
Սաակաշվիլիի խոսքով՝ «բողոքը պետք է ուժեղանա, այն պետք է վերածվի շատ ավելի հզոր ճնշման»։
Հիշեցնենք, որ 26 օր շարունակ Վրաստանում հակակառավարական ցույցեր են երկրում խորհրդարանական ու նախագահական ընտրություններից հետո։